Թերեզա Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Տավուշում շատ արագ տեմպերով երկրորդ ու երրորդ գիծ խրամատներ են փորում նիկոլի հրամանով:
Հասկանալի է չէ՞, որ էդ խրամատները չեն փորում, որ Տավուշը ավելի լավ պաշտպանեն: Առավոտից իրիկուն նիկոլները խոսում են թուրքի հետ խաղաղության մասին ու որ ընդհանրապես սահմանին պետք է զինվոր չլինի:
Փորում են խրամատները երրորդ գիծ, որ նիկոլները հող նվիրեն իրենց թուրք տերերին, Շամշադինն ու Նոյեմբերյանն էլ կդառնան անկլավներ՝ բոլոր կողմերից շրջափակված թուրքերի կողմից:
Տավուշցիներին հազար անգամ զգուշացրել ենք. Նրանք չեն կարող ասել, որ չեն իմացել, նամանավան, որ Տավուշի դեպուտատ / մարզպետ, նիկոլի սանիկ-քավորներ Ղալումյան դավաճան մսագնդերը բացահայտ ասել են. «Բա ի՞նչ պետք է անենք, թուրքերին հողեր պետք է տանք»:
Մի հատ թուրք դեպուտատ տեսե՞լ եք, որ ասի հայերին հող պետք է տանք:
Էդ ասելուց հետո, տավուշցիները գնացել են դրան ընտրել են:
Ոնց որ մի մարդ, որ ինքն իրեն ծակում է թմրանյութ, որ շուտ կործանվի, էդպես էլ տավուշցիները, ընտրել են նիկոլներին, որ իրենց Հայրենիքի մի մասը հանձնի թուրքերին:
Տրամաբանությունից դուրս է, բայց ոնց որ զոհն ընտրի իր դահիճին:
Կարող ես հազար անգամ զգուշացնել, բայց վերջում ընտրությունը մարդն է կատարում ….
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը