Դիմադրության շարժման մասնակիցները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի և «Հայաստան. Խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի գլխավորությամբ երթով շարժվում էին դեպի Հաղթանակի կամուրջ:
«Հրազդան» մարզադաշտի մոտ ինչ-որ պահի իրավիճակը լարվեց, հրմշտոց սկսվեց: Ժամանեցին մեծ թվով ոստիկաններ, այդ թվում սև բերետավորներ, նրանք սկսեցին ուժով բերման ենթարկել ցուցարարներին: Տասնյակ ոստիկաններով փորձեցին բերման ենթարկել նաև պատգամավոր Արամ Վարդևանյանին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը