04 05 2022

Սա բոլորիս հաղթանակն է, միացիր հաղթական արշավին, 15։30-ին եղիր Ֆրանսիայի հրապարակում. Արթուր Վանեցյան

Սա բոլորիս հաղթանակն է, միացիր հաղթական արշավին, 15։30-ին եղիր Ֆրանսիայի հրապարակում. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն իր առաջնորդած երթի ընթացքում  ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց՝ բոլորը ողջունում են պայքարի դուրս եկած քաղաքացիներին, ոստիկանական ուժերը չեն խոչընդոտում բողոքի գործողություններին։

«Եկեք փաստենք, որ ոստիկաններն արդեն հասկացել են, թե ինչ է կատարվում մեր երկրում, սթափ գնահատում են իրավիճակը։ Հարգելի հայրենակից, եկեք փաստենք, որ սա մեր բոլորի, մեր հայրենիքի, Հայաստանի հաղթանակն է։ Միացիր հաղթական արշավին այսօր ժամը 15։30-ին եղիր Ֆրանսիայի հրապարակում»,-ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավորը հորդորեց մի կողմ թողնել բոլոր գործերն ու գալ հանրահավաքին, քանի որ ավելի կարևոր գործ, քան հայրենիքի համար պայքարն է, քան հայապահպանությունն է, չկա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ