« Գերասիմ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով հնարավոր չէ առնաձնացնել քաղաքական կոմպոնենտը»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գերասիմ Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։ Փաստաբանը հիշեցրեց, որ գործը հարուցվել է 2020 թվականի նոյեմբերին՝ ինչ- որ տարակուսելի հիմքերով ։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեռևս 2020թ․ նոյեմբերին հարուցված քրեական գործով ձերբակալվել է դաշնակցական գործիչ Գերասիմ Վարդանյանը։
«Իմ պաշտպանյալը՝ Գերասիմ Վարդանյանը , որի մասին բոլորը տեղյակ են որպես՝ հայրենասեր, հայրենանվեր անձնավորություն , ՀՅԴ կարկառուն ներկայացուցիչ, ձերբակալում են և մեղադրանք առաջադրում նոյեմբերին․ դատարանը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով ազատ է արձակում, դրանից հետ մեղադրանքը ոճային փոփոխությունների են ենթարկում ՝ կրկին կալանավորման միջնորդություն ներկայացնելով դատարան։ Դատարանը կրկին միջնրդությունը մերժում է ու դրանից 19 ամիս անց կրկին նույն դեպքով ոճային փոփոխություններ են անում , ըստ էության, մեղադրանքը նույնիսկն թեթևացնում են ու կրկին կալանավորման միջնորդություն են ներկայացնում դատարան ու որոշում են ձերբակալել, որովհետև, ըստ իրենց համոզման, անձը կարող է չներկայանալ դատարան»,-ասաց փաստաբանը։
Նա նաև անդրադարձավ ուշագրավ փաստի՝ նշելով․
«Սույն գործով քննչական խմբի ղեկավարը հանդիսանում է այն անձը , ով 2018 թվականին «հեղափոխության» սահմանադրական կարգի խախտման գործընթացներին, Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող, ուղղակի մասնակցություն է ունեցել, ինչով պայմանավորված գործի քննությունը չի կարող դիտվել օբյեկտիվ ու անաչառ»,-ասաց Բենիկ Գալստյանը՝ նշելով , բացարկ է հայտարարել սույն գործով քննիչին։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը