03 05 2022

Բերման է ենթարկվել 122 ցուցարար, որից 5-ը Երևան-Սևան մայրուղու ակցիաներից

Բերման է ենթարկվել 122 ցուցարար, որից 5-ը Երևան-Սևան մայրուղու ակցիաներից

Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։

Ոստիկանության լրատվության վարչությունից լրատցվամիջոցներին հայտնեցին, որ բերման է ենթարկվել 117 անձ և 5 անձ էլ բերման է ենթարկվել Երևան-Սևան մայրուղու վրա։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):

Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ