«Դիմադրություն» շաժման ներկայացուցիչները ակցիան շարունակում են Երևանի պետական համալսարանի բակում։
«Ուսանող, միացիր» կոչով ակցիայի մասնակիցները կոչ են անում միանալ իրենց. ԵՊՀ ֆակուլտետների դռները, սակայն, փակ են։
Ակցիայի մասնակիցներին միացան Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն ու Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը։
Շարժման անդամներին հաջողվել է մտնել մասնաշենքերից մեկի ներս․ «ԵՊՀ-ում դատարակ լսարաններ են՝ գրատախտակներին գրած «Զարթնի Լաո», «Առանց Նիկոլ Հայաստան»»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը