Վաղ առավոտից շարունակվուն են դիմադրության շարժման անհնազանդության ակցիաները: Փողոցներ փակելուց հետո քաղաքացիները սկսեցին քայլերթ անել, իսկ ոստիկանները սկսեցին խաղաղ երթ իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկել: Բերման ենթարկեցին նաև Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին: Ավելի ուշ նա իր տելեգրամյան ալիքում գրառում էր արել՝ նշելով, որ տանում են Մասիվի բաժին, ամեն ինչ լավ է լինելու:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը