Ժողովուրդ ջան, մեզ միավորում է հայրենասիրությունը, այսօրվա տագնապալի վիճակից դուրս գալու վճռականությունը, արժանապատվությունն ու թասիբը։Մենք թույլ չենք տալու նոր՝ խեղճ մշեցիների օտար երկրներով ման գալու պատմություններ։ Ֆրանսիայի հրապարակում համազագային հանարահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Մենք զարթնել ենք, ոտքի ենք կանգնել, հզորանալու ենք, արարելու ենք մեր հայրենիքում, մեր Արցախում։ Մեր հանրահավաքը խաղաղության համար է, մենք նոր պատերազմ չենք ուզում, նոր զոհեր չենք ուզում։ Մենք դուրս ենք եկել պայքարի հանուն խաղաղության, բայց իրական խաղաղության։ Նիկոլ Փաշինյանը խոստանում է իբր խաղաղություն, բայց բերում է միայն պատերազմ ու մահեր։ Ու ամեն օր այդ իրականության մեջ ապրեցնում է մեզնից յուրաքանչյուրին։ Մենք էլ ասում ենք՝ մեր օրակարգը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, որ լինի իրական խաղաղություն», - ասաց Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ «Զարթնիր Լաո» կարգախոսով ապրիլի 25-ից ակցիաներ են Հանրապետության ողջ տարածքում։ «Դիմադրություն» շարժման անդամները Հայաստանի 4 տարբեր մարզերից երթեր էին սկսել դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկել է ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ է մեկնարկել նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը սկիզբ է առել Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը