Քայլեցինք տասնյակ կմ, խոսեցինք հարյուրավոր մեր հայրենակիցների հետ, ես իրենց պատգամն եմ հղում Նիկոլին՝ դու կորցրել ես ժողովրդի հարգանքը, ժողովրդի վստահությունը։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում համազգային հանրահավաքի ժամանակ ասաց «ԴիամդրությանՇ շարժման Ապարանից դեպի Երևան քայլերթի խմբի ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Դու 4 տարվա ընթացքում մարդկանց բերեցիր միայն արյուն, զոհ, կորուստներ, դու այլևս ժողովուրդ չունես քո թիկունքին, գնա, հեռացիր, գնա Հայաստանից, որ մենք կարողանանք մեր մեջքն ուղղել, գնա, որ կարողնանք հետ բերել մեր կորուստները»,-ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ «Զարթնիր Լաո» կարգախոսով ապրիլի 25-ից ակցիաներ են Հանրապետության ողջ տարածքում։ «Դիմադրություն» շարժման անդամները Հայաստանի 4 տարբեր մարզերից երթեր էին սկսել դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկել է ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ է մեկնարկել նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը սկիզբ է առել Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը