Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած համազգային հանրահավաքին բոլորը 1 րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը։
«Մեր պայքրը հենց դրա համար է, որ մեր հերոս տղերքը զոհվել են մեր հայրենիք համար, որ մենք ապրենք, պետություն ունենանք ու հայրենիք։ Մեր տղերքը հանուն ոչնչ չեն զոհվել, իրենք հերոսներ են, իրենք պայքարել են մեր ապագայի համար, մենք պարտավոր ենք վառ պահել մեր հերոսների հիշատակը»,-ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը
Հիշեցնենք, որ «Զարթնիր Լաո» կարգախոսով ապրիլի 25-ից ակցիաներ են Հանրապետության ողջ տարածքում։ «Դիմադրություն» շարժման անդամները Հայաստանի 4 տարբեր մարզերից երթեր էին սկսել դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկել է ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ է մեկնարկել նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը սկիզբ է առել Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը