30 04 2022

Ի՞նչ է սպասվում Մայիսի 1-ի հանրահավաքին․ մեկնաբանում է Իշխան Սաղաթելյանը



Վաղը քայլարշավով մեր չորս խմբերը կմտնեն Երևան։ Ժամը 16։00-ին կլինեն Ֆրանսիայի հրապարակում, այստեղ սպասվում է մեծ հանրահավաք, որտեղից կհայտարարենք մեր հետագա քայլերի և գործողությունների մասին։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, խոսելով Մայիսի 1-ին սպասվող համազագային հանրահավաքի մասին։

«Այո, լինելու են անհնազանդության ակցիաներ, մեր ժողովուրդը արդեն փողոցում է և դուրս է գալու, հասնելու ենք նրան, որ ցույց տանք, որ ինքը այլևս իշխանություն չունի ՀՀ-ում, մենք մարդկանց փողոց ենք կանչում ոչ թե սուտ խոստումներով, կեղծիքներով, այլ մարդիկ հասկանալով մեր երկրին սպառնացող վտանգները, հսկանալով, որ սեղանին դրված է Արցախի և Հայաստանի լինելիության հարցը, իրենք դուրս են եկել, մեր խնդիրը այս ամենը կազմակերպելն է»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ