Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի անվտանգային խնդիրների լուծումը, և կա՞ իշխանափոխությունից հետո մեր երկիրը արդյոք չի՞ կանգնի նոր պատերազմի առջև և չի՞ կրի նոր կորուստներ: Ասուլիսի ժամանակ այս հարցին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց.
«Սա հիմանկան թեզն է, որով օրվա իշխանությունը փորձում է ժողովրդին վախեցնել: Անընդհատ ասում են, որ եթե մենք չեղանք, տեղի է ունենալու պատերազմ, այսինքն Ալիևով շարունակում են վախեցնել մեր ժողովրդին: նախ, եթե սրանք մնան կտոր-կտոր կորցնելու ենք և Արցախը, և Հայաստանը և առհասարկ Հայոց պետականությունը: Ստեղծված իրավիճակից ելք կա, պատերազմը ճակատագիր և դատավճիռ չէ, ոչ էլ պատերազմի արդյունքը: Աշխարհում բազմաթիվ երկրներ և պետություններ ունեցել են իրենց պատմության ընթացքում պարտություններ, բայց որևէ երկրում պարտված իշխանությունը չի վերարտադրվել, կամ ինքնասպան է եղել, կամ ժողովուրդն իրեն հեռացրել է: Եթե Հայաստանում լինի ազգային իշխանություն, ունենա կամք և վճռականուոյւն, արդյունավետ կառավարում, ամենակարևորը՝ մտածի որ ելք կա, հնարավոր է մենք կարող ենք պահել, պաշտպանել մեր երկիրը և այդ պատերազմի վտանգով և Ալիևով, որ ինքը շարունակ փորձում է վախեցնել մեր երկրին, մեր բնակիչներին ու քաղաքացիներին, դա այդպես չէ: Հնարավորություն կա և երկրի պոտենցիալը վերականգնելու, և անվտանգության համակարգերը կարգավորելու և ամենակարևորը՝ այս իրավիճակում շատ կարևոր է նաև արտաքին քաղաքականությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը