30 04 2022

Սփյուռքն իր զորակցությունն է հայտնում ընդդիմությանը և մայիսի 1-ին հրավիրում հավաքի

Սփյուռքն իր զորակցությունն է հայտնում ընդդիմությանը և մայիսի 1-ին հրավիրում հավաքի

Հայկական սփյուռքն իր զորակցությունն է հայտնում Հայաստանի ընդդիմության ծավալած բողոքի ակցիաներին՝ ընդդեմ Հայաստանի և Արցախի անվտանգությանն ու ապագային սպառնացող փաշինյանական իշխանության։

Այսպես` Կանադայի Վանկուվեր, Մոնրեալ, Տորոնտո և Քեմբրիջ քաղաքների Հայ կենտրոններում  մայիսի 1-ին` այնտեղի ժամանակով , ժամը 1։00-ին «Զարթնի՛ր լաո» խորագրով զորակցական հավաքներ տեղի կունենան։

«Բոլորս խուռներամ շարքերով». մայիսի 1֊ին, աշխարհի ամեն անկյունից հայերը կմիանան Հայաստանի պայքարող ժողովրդին և մասնակից կդառնան մայր Հայաստանին և Արցախին աջակցող ակցիաներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ