29 04 2022

Կարմիր բերետավորները ուժ են կիրառել Գեղամ Նազարյանի ավագ որդու՝ Արմենակի նկատմամբ

Կարմիր բերետավորները ուժ են կիրառել Գեղամ Նազարյանի ավագ որդու՝ Արմենակի   նկատմամբ

Գեղամ Նազարյանը գրում է․

Հիմա ամեն ինչ իր տեղն ընկավ։

Կարմիր բերետավորները, մեղմ ասած, անհամաչափ ուժ են կիրառել ավագ որդուս՝ Armenak Nazaryan Արմենակի, Abgar Nazaryan Աբգարի եղբոր նկատմամբ, երբ նա ԵՊՀ ի դիմաց փորձում էր գազազած կարմիրբերետավորներից ազատել իր ընկերոջը, կուրսեցուն՝ Taron Manukyan Տարոն Մանուկյանին, որին մի քանի բերետավոր արդեն վայր էին գցել եւ հարվածում էին։

Արմենակիս նկատմամբ բռնություն են կիրառել ոչ միայն համալսարանի մուտքի մոտ, այլ նաեւ ոստիկանական ավտոմեքենայում, երբ արդեն ձեռքին ձեռնաշղթաներ են եղել։ Աբգարի եղբորը դաժանաբար հարվածել եւ հայհոյել են ոստիկանները նաեւ ոստիկանական ավտոմեքենայում։

Համաձայն եք չէ, որ հիմա ամեն ինչ տեղն ընկավ։

Տականք կարմիր բերետավոր, ստահակ, չմարդ, դու կարծո՞ւմ ես Աբգարը քեզ անպատի՞ժ է թողնելու։ Ով էլ լինես, ծանր, դաժան իրողությունների ես բախվելու։ Դու հարվածել ես Արմենակին, հայհոյել Աբգարին։

ԵՊՀ ռեկտոր, ասելիք չունե՞ս։ Ես գալու եմ համալսարան, նայեմ աչքերիդ ու մի կարեւոր հարց տամ։ ԵՊՀ դասախոսներ, ձեր համալսարանի մոտ ծեծում են ձեր ուսանողներին։ Արմենակի հետ բերման է ենթարկվել նաեւ Sevak Nazarian Սեւակ Նազարյանը։ Հրաշք, պայծառ մի տղա։ Տարոն Մանուկյանը ստացել է բազմաթիվ հարվածներ։

Ոստիկանապետ, ոստիկանապետի տեղակալներ ասելիք ու անելիք չունե՞ք։ Կարծում եմ ունեք։ Սա արդեն վերջն էր։ Ո՞վ է հանձնարարել Արմենակին ձեռնաշղթայել։ Ո՞վ։

Այսքանից հետո էլ ասում եմ, որ ես կանգնելու եմ եւ պաշտպանեմ Աշոտիկին եւ Մարիամիկին, եթե փորձեն նրանց նկատմամբ բռնություն կիրառել։ Երեխաները կապ չունեն ծնողի արարքի հետ։ Ես շատ վաղուց նիկոլին հարցեր չունեմ։ Նրան բան չեմ ասում։

Հիմա առավել եւս ասում եմ՝ ամեն ինչ անելու եմ, որ այս երկիրը առողջանա, զարգանա, վերականգնի արժանապատվությունը։ Աբգարիս եմ խոստանում։

Իսկ Սեւակն ու Արմենակն արդեն ազատության մեջ են։ Արմենակը անցել է նաեւ բուժզննում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ