28 04 2022

Արշակունյաց պողոտայից ակցիայի իրականացնողներին բերման ենթարկեցին, այդ թվում՝ Վանեցյանի որդուն



Արթուր Վանեցյանի կողմնակիցները փակել են Արշակունյաց պողոտան։ Նրանք քայլերով Ազատության հրապարակից շարժվել են Արշակունյաց պողոտա, փակել այն` կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց պայքարին։

Կարճ ժամանակ անց ոստիկանները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել և բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին, այդ թվում՝ Արթուր Վանեցյանի որդուն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ