28 04 2022

Կարճ ժամանակ հետո տեսնելու ենք փողոցներում համաերիտասարդական, համուսանողական ընդվզում․ Հովհաննես Հարությունյան



«Ինչպես Արմավիրի, Էջմիածնի, այնպես էլ  բոլոր բնակավայրերի բնակիչներից ունենք ամենակարևոր ակնկալիքը ՝  արթնանալու ժամանակն է , մեր ապագան, մեր երջանիկ ապագան  մեր պատկերացրած ձևով կառուցելու ժամանակն է․  ժամանակն է, որ մեր ազգը արթնանա խորը քնից  և ամբողջությամբ գիտակցելով, թե ինչ չարիք է բերել այս իշխանությունը մեր գլխին  կանգնի ոտքի և ցույց տա, որ հայը պատրաստ չէ կզած ապրել թուրքի դիմաց»,-ասաց «Երիտասարդի Ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը։

Անդրադառնալով այս օրերին բուհերում իրականացվող իրազեկման ակցիաներին Հովհաննես Հարությունյաը նշեց․

«Վերջին 2 օրը բուհերից այնպիսի էնէրգիա եմ ստացել , որ ուղղակի հնարավոր չէր կարգավորել ձայնիս տեմբրը , որ չկտրվի ձայնս։ Ուսանողությունը արթնացման փուլում է  և համոզված եմ  շատ կարճ ժամանակ հետո տեսնելու ենք փողոցներում արդեն  համաերտասարդական, համուսանողական ընդվզում»,-ասաց նա։

Մանրամսն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ