28 04 2022

Մենք վճռական ենք և արդյունքի հասնելու ենք միասին․ Արամ Վարդևանյանը՝ Սարդարապատից



Այսօր՝ ապրիլի 28-ին, մեկնարկում են «Դիմադրության շարժման» երթեր Ապարանից և Սարդարապատից։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ևս Սարդարապատում է։ նա իր ֆեյսբուքյան էջից ուղիղ հեռարձակմամբ կոչ արեց միանալ Սրադարապատից Երևան երթին․

«Սարդարապատից մեկնարկեց երթը դեպի Երևան, ստացանք Տեր հոր օրհնությունը, շատ կարևոր խորհուրդ ունի այս երթը  Սարդարապատից, այստեղ նաև քայլերթին մասնակցում է Գեղամ Մանուկյանը, Սևակ Խաչատրյանը և մի շարք այլ մեր իրական արժանապատիվ հայրենակիցները, հանդիպում ենք մայիսի մեկին»։

Նշեռնք, որ մյուս երկու խորհրդանշական երթերը մեկնարկել են Տիգրանաշենից և Իջևանից։ Երթերի վերջնակետը Երևանն է, որտեղ մայիսի 1-ին տեղի է ունենալու համազգային հանրահավաք։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ