Մեր էրեխեքին միանգամից լցրեցին, կոտորեցին՝ նպատակադրված, հանուն ոչնչի, ինչպես ասաց տիկին կապիկը՝ էռատո կոչվածը: Դատախազության մոտ ասաց զոհված զինծառայող Էդգար Զաքարյանի հայրը ՝ Սևակ Զաքարյանը:
«Տղաս 12 օրվա ծառայող է եղել, հոկտեմբերին Ֆիզուլիում է զոհվել: Մի անգամ երևի տարել են կրակային, բայց 12 օրվա մեջ ինչ պետք է սովորած լիներ: Տղայիս էլ ես իրենց չեմ վստահել, ինքս իմ ուժերով գտել եմ ու բերել:
Եթե ինչ-որ խեղճ ու կրակ մեկը հավ գողանա, հաշված րոպեներում կկալանավորեն, եթե մարդը հայտարարում է երկրի թիվ մեկ ամբիոնից, որ կարող է անել, բայց չի արել, դուրս է գալիս, որ էրեխեքն ավելորդ են, դա նշանակում է նպատակադրված, պայմանավորված»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը