27 04 2022

Մեր էրեխեքին սպանդի տարած գլխավոր պատասխանատուն պետք է կալանավորվի. զոհվածի ծնող



Մերը միտինգ չէ, մերը ինքնաբուխ պահանջ է՝ ծնողների կողմից: Դատախազության մոտ ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը:

«Բոլորն էլ ունեն իրենց պահանջը, բոլորն էլ վրդովված են երկրի առաջին ամբիոնից հայտարարված էն ամեն ինչից, որ կատարվել է մեր երկրում, մեր էրեխեքին, որ կարող էին չսպանել, տարան սպանեցին: Դա հայտարարություն է, որ դատախազն ուղղակի պարտավոր է կալանավորել: Ես չգիտեմ իրավաբանորեն էդ ձևակերպումները, բայց մեր պահանջը մեկն է՝ մեր էրեխեքին սպանդի տարած գլխավոր պատասխանատուն պետք է կալանավորվի: Որքան անգրագետ պետք է մարդը լինի, որ չհասկանա՝ ինքն իր վրա ցուցմունք է տվել, խոստովանել է, որ մեր էրեխեքին կարող էր չսպանել, բայց տարել սպանել է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ