27 04 2022

Տավուշում իրազեկման երթի մասնակիցներն արդեն մոտենում են Դիլիջանի թունելին



Այսօր արդեն 3-րդ օրն է, ինչ Տավուշից քաղաքացիները քայլերթով շարժվել են դեպի Երևան: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը տեղեկացրեց, որ արդեն հաղթահարել են Դիլիջանի ոլորանները և հասել են թունելին:

«Մեզ միացան այսօր նաև Վանաձորից ու Նոյեմբերյանից մեր արժանապատիվ քաղաքացիները, ճանապարհին անընդհատ մարդիկ կանգնում էին, ողջունում մեզ: Տրմադրությունը մարտական է, շատ ոգևորված: Ինչպե՞ս կարող ես ոգևորված չլինել, երբ ամենատարեց գաղափարական ընկերը, որ միացել է քայլերթին, 75 տարեկան է»:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 27-ին, Գարեգին Նժդեհի հրապարակից կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ