27 04 2022

Բրյուսելում այսօր թուրքերը պղծել են հայկական հուշարձան

Բրյուսելում այսօր թուրքերը պղծել են հայկական հուշարձան

Երեկ կեսգիշերին թուրքերը Բելգիայում պղծել են հայկական հուշարձանը, որտեղ ապրիլի 24-ին հայ համայնքը ծաղիկներ էր խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Yerevan.Today-ին Բրյուսելում բնակվող հայերն ուղարկել են լուսանկարներ. Բրյուսելում  հայկական խաչքարին դրված ծաղիկները ոտքերով տրորել են, դեն շպրտել ու թուրքական կիսալուսինն են արյունոտ կարմիրով նկարել: Հայ համայնքի բնակիչներն ահազանգել են տեղի իրավապահներին, և հավատում են, որ վայրի թուրքերի վանդալիզմի այլանդակ դրսևորումներն այս օրերին ուղիղ համեմատական են Հայաստանի օրվա իշխանությունների թրքահաճո ելույթներին ու Թուրքիայի հետ մերձենալու ջանքերին:

Սյուզի Բադոյան

No description available.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ