«Դիմադրություն» շարժման՝ Տիգրանաշենից դեպի Երևան երթի ընթացում, երթ իրականացնողներին են մոտենում շարքայի քաղաքացիներ՝ իրենց աջակցությունը հայտնելու, քաջալերանքի խոսեր հղելու համար։
Նրանցից որոշներն էլ իրենց հետ բերել էին ջուր և քաղցրավենիք․
«Ինչքան ատելի երևույթ կա՝ Նիկոլն ու նիկլոիզմն ա ինձ համար, հետ չկնագնեք»,-ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ երթին չի կարողնաւոմ մասնակցել, բայց Մայիսի 1-ին Երևանում կլինի՝ համազգային հանրահավաքին։
Մեքենաներից էլ վարորդները ազդնշաններ էին ուղարկում և վանկարկում «Նիկոլ, դավաճան»։
Հիշեցնենք, որ ընդդիմությունն ապրիլի 25-ից երթեր են սկսել ՀՀ տարբեր մարզերից դեպի Երևան։ Առաջինը սկսվել է Տավուշից` Իջևան քաղաքից։ Միաժամանակ Երևանում մեկնարկել է «Դիմադրություն» շարժումը, որոնք մինչ ընդդիմության մյուս անդամները տարբեր մարզերից կհասնեն Երևան, մայրաքաղաքի տարբեր հատվածներում պատրաստվում են իրազեկման ակցիաներ իրականացնել։
Այսօր՝ ապրիլի 26-ին, Կայարանից՝ Սասունցի Դավթի արձանի մոտից, կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։ Ստորև ներկայացնում ենք երթը՝ լուսանկարներով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը