26 04 2022

Ոստիկանները ցանկանում են ներխուժել ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոն. Քրիստինե Վարդանյան



Քիչ առաջ Կոմիտաս Ջյուլբենկյան խաչմերուկում Դաշնակցության երիտասարդական միությունը ակցիա էր իրականացնում, որից հետո մի խումբ ոստիկաններ շրջափակել են Արամ Մանուկյան շենքը: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին տեղեկացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Լուրեր տարածվեցին, որ ցանկանում են ներխուժել շենք ակցայի մասնակիցներին բերման ենթարկելու համար: Հիմա կենտրոն են գալիս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, այստեղ են գտնվում երիտասարդներ, ովքեր երևանի տարբեր փողոցներում իրականացնում են խաղաղ  իրազեկման ակցիաներ, դա Սահմանադրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ