Անհասկանալի են հիմքերը, թե ինչու են երիտասարդներին բերման ենթարկվել։ Ձևակերպում են, որ օրինական պահանջ չի կատարվել, բայց այնտեղ օրինական պահանջ չէր հնչել, որ մի հատ էլ կատարվեր կամ չկատարվեր։ Ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ լրագրողներին ասաց Հայաստն Խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, անդրադառնալով Կառավարության մոտ ակցիայի ժամանակ երիտասարդների բերման ենթարկվելուն։
«Թույլ չենք տալու, որ որևէ անձ որը իր բողոքն է արտահայտում հանուն Հայաստանի, հանուն Արցախի, լինի միայնակ ոստիկանությունում, շատ արագ արձագանքելու ենք։ Իրավաչափ գործողությունները նման ոչ իրավաչափ ձևով կասեցնելը անիմաստ գործողություն է, ես չգիտեմ ոստիկանները դրանով ում են ինչ ծառայություն մատուցում»,-ասաց Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը