26 04 2022

ԵՊՀ ոտքի՛, ուսանո՛ղ, ոտքի՛․ Արցախի մեծ դրոշով ուսանողները բուհերում իրազեկման ակցիա իրականացրին



«Երիտասարդի ձայնը» նախաձեռնությունը  Արցախի դրոշներով իրազեկման ակցիա է իրականացնում Երևանի բուհերում։

Արցախի մեծ դրոշով երիտասարդերը երթով ՀՊՏՀ-ից հետո իրազեկման ակցիան շարունակեցին ԵՊՀ-ում։

Ուսանոնղերը պահանջեցին հանդիպում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննսիայնի հետ հանդիպում, սակայն այդպես էլ նա դուրս չեկավ․

«Մեր ռեկտորը համարձակություն չունի հանդիպել իր իսկ ուսանողների հետ»,-ասաց ուսանողներից։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 26-ին, Կայարանից՝ Սասունցի Դավթի արձանի մոտից, կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ