26 04 2022

Քայլում ենք Տիգրանաշենի այն հատվածով, որը պատրաստվում են հանձնել թուրքին․ երթը շարունակվում է



Քայլում ենք Տիգրանաշենի այն հատվածով, որը պատրաստվում են հանձնել թուրքին, մենք հայրենիքի մի փոքր հատված անցնելու համար առնվազն 40 րոպե է պետք, ընդամենը մեկ րոպեում մեկ ստորագրությամբ պատրաստվում են հանձնել թշնամուն։ «Դիմադրություն» շարժման Տիգրանաշենից մեկնարկած դեպի Երևան երթի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։

Նա ցույց տվեց Տիգրանաշենի այն հատվածները, որը իշխանությունը համարում է անկլավ և պատրաստվում է տալ թշնամուն։

«Այս տարածքի հայկական լինելու համար որքան արյուն է թափվել և ինչ-որ մեկը մեկը գրչի հարվածով ուզում է հանձնել թշնամուն»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ նշեց․ «Ժողովուրդ ջան, պետք է օր առաջ ոտք կանգնել և ճանապարհել այս իշխանություններին, որոնք սեփական աթոռը պահելու համար պատրատս են ցանկացած քայլի»։

Հիշեցնենք, որ ընդդիմությունն ապրիլի 25-ից երթեր են սկսել ՀՀ տարբեր մարզերից դեպի Երևան։ Առաջինը սկսվել է Տավուշից` Իջևան քաղաքից։ Միաժամանակ Երևանում մեկնարկել է «Դիմադրություն» շարժումը, որոնք մինչ ընդդիմության մյուս անդամները տարբեր մարզերից կհասնեն Երևան, մայրաքաղաքի տարբեր հատվածներում պատրաստվում են իրազեկման ակցիաներ իրականացնել։

Այսօր՝ ապրիլի 26-ին, Կայարանից՝ Սասունցի Դավթի արձանի մոտից, կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ