Զոհված զինծառայող Էդմոն Մնացականյանի հայրը Արտակ Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մենք այս քայլին պիտի գնայինք դեռ Նոյեմբերի 9-ին, բայց արհավիրհք էր այն, ինչ կատարվեց մեզ հետ: Մենք անցանք դժոխքի ամենադաժան ճանապարհով, ցավից ու վշտից անգամ շնչելն էր դժվար:Ժամանակի հետ սովորեցինք ցավով ապրել, մեր ցավերը չամոքվեցին չսպիացան, այլ պարզապես ցավը մեր սրտում կիսամահ ապրեցինք երանի տալով մեռնողներին……
Բայց եկել է ժամանակը սթափվելու, եկել է վրեժի ժամանակը:
Մենք չենք պատկանում ոչ մի քաղաքական ուժի,մենք ԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋԱՏԵՐԵՐ ԵՆՔ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ՍՈՒՐԲ ՏՂԱՆԵՐԻ ԱՐՅԱՆ:
Մենք նրանց կյանք ու հայրենիք ենք պարտք ժամանակն է մարել պարտքերը,որպեսզի նրանց հոգիները խաղաղվի…
Սուգը կլինի հավերժ, եթե չլինի պայքար:թուրք իշխանությունը ,որը կրում է քեմալական պայմանագիր կուսակցություն անվանումը մինչ օրս կառավարում է Հայաստանը և օր օրի ավիրում: Եղեք մեր կողքին և մի լռեք, մի հարմարվեք,թե չէ վաղը դուք կդառնաք զոհ:
Վաղը՝ Ապրիլի 26-ին ժամը 14:00-ին եղեք մեր կողքին Ազնավուրի հրապարակում,
պայքարեք հանուն արդարության, հանուն մեր պապերի և եղբայրների կյանքի գնով պահած հայրենիքի, հանուն Մայիսյան հպարտ ոգու վերականգման:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը