«Դիմադրություն» շարժման իրազեկման բազմամաևդ երթը մեկնարկել է Երևանի Կոմիտասի պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից։
Նշենք, որ այսօրվա երթին ընդառաջ Հայ հեղափոխական դաշնակցության Երիտասարդական Միության և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները փակել էին Կոմիտասի պողոտան, ինչից հետո երիտասրադներից մի քանիսին կարմիրբերետավորները բերման էին ենթարկել։
Իրազեկման երթին զուգահեռ Իջևանից մի շարք քաղաքացիներ, որոնց թվում են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները, սկսել են երթ՝ դեպի Երևան։ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանըը տեղեկացրել է, որ առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը