25 04 2022

Ոչ մի իշխող խումբ չի կարողանալու Արցախի ճակատագիրը որոշել, առանց հայ ժողովրդի համաձայնության․ ԵՊԲՀ ուսանող



Անտարբեր անցնելն անհնար է, այդօրինակ քայլերով պետք է Արցախի հայրենակիցներն ցույց տալ, որ հատկապես երիտասարդությունն իրենց կողքին է, և ոչ մի իշխող խումբ չի կարողանալու Արցախի ճակատագիրը որոշել առանց հայ ժողովրդի համաձայնության։ Այս մասին լրագրողներին ասաց ԵՊԲՀ ուսանող Խորեն Ամիրխանյանը։

Նշենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողներն Արցախի դրոշ բարձրացրին Երևանի բժշկական համալսարանի բակում։

«Այո՛ մենք պատրաստ ենք ոտքի կանգնել Արցախի համար։ Այստեղ տարրակարծություն չի կարող լինել։ Եթե Արցախը վտանգված է, մենք պարտավոր ենք պաշտպանել, լինել զինվորի կողքին»,-ասաց ԵՊԲՀ ուսանողը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ