24 04 2022

Փաշինյանը, մինչև 2018 թվականը, Ապրիլի 24-ին երբեք Ծիծեռնակաբերդ չի բարձրացել․ Hraparak

Փաշինյանը, մինչև 2018 թվականը, Ապրիլի 24-ին  երբեք  Ծիծեռնակաբերդ չի բարձրացել․ Hraparak

hraparak.am-ը գրում է․

Մեր զրուցակիցը, որը երկար տարիներ ճանաչել է Փաշինյանին՝ նրա ուսանողական տարիներին զուգահեռ սովորել է համալսարանում, հետո աշխատել է նրա հետ ու բավականին սերտ շփումներ է ունեցել, մեզ պատմեց, որ մինչեւ 2018 թվականը Նիկոլը երբեք Ծիծեռնակաբերդ չէր բարձրանում։ Իրենք գնում էին՝ նա հրաժարվում էր։ Նրա պատմելով, Փաշինյանը միշտ է բացասական վերաբերմունք ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակի, ցեղասպանության ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության կուրս հռչակելու հետ կապված։ 

«Այն ժամանակ մենք ենթադրում էինք, որ Աշոտ Բլեյանի ազդեցությունն է պատճառը։ Դե Բլեյանը հայտնի է իր հայացքներով՝ խաղաղության, բարի դրացիության, անցյալը մոռանալու քարոզ էր անում դեռ 90-ականներին։ Եւ մենք մտածում էինք, որ Նիկոլը Բլեյանի հետ ընկերություն է անում՝ նրա հայացքներն էլ է ընդօրինակում։ Բայց երբ 2018-ին եկավ իշխանության ու խզեց հարաբերությունները Բլեյանի հետ, իսկ Թուրքիայի ու ցեղասպանության հարցի հետ կապված շարունակեց նույն մտքերն ասել, հասկացանք, որ Բլեյանը կապ չունի։ Նշանակում է՝ իր ներսից է գալիս էս բոլորը։ Մինչեւ 2018 թիվը ոչ մի անգամ Ցեղասպանության համալիր չի գնացել, ծաղիկ չի դրել, այդ օրերին, եթե հանգստյան օրեր էին, անպայման գնում էին քաղաքից դուրս՝ պիկնիկի, եթե օրերը տաք էին լինում։ Իսկ 18-ից հետո, պարզ է, որ ի պաշտոնե է գնում՝ որպես վարչապետ չի կարող չգնալ։ Մարդիկ իրենց կամքով են գնում, այս օրը հարգելով են գնում, երկրի ղեկավարը՝ մի կերպ, ձեւական։ Ու դեռ ճանապարհներն էլ փակում են՝ մարդկանց ժամերով կանգնեցնում, որ վարչապետի անվտանգությունը ապահովեն»,- ասաց Փաշինյանի նախկին ընկերը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ