23 04 2022

Արցա՛խ. Հարսանիք լեռներում կրկին լինելու է. Գոռ Սարգսյան



«Ես Մուշի Խրավշար գյուղի իմ պապերի հետնորդն եմ, որոնք գաղթել են իրենց հայրենի հողից Ցեղասպանության պատճառով ինչպես հադրութեցին, շուշեցին, քարինտակցին գաղթեցին իրենց հայրենի հողից վերջին 44-օրյա դավադիր պատերազմի հետևանքով»,- ասաց ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը Երևանի Հանրապետության հրապարակում՝ «Զարթնիր լաո» խորագրով Ջահերով երթի մեկնարկից առաջ դիմելով հավաքվածներին։

«100 և ավելի տարի առաջ մեր թշնամիների նպատակն ու երազանքը չիրականացավ․ հայ մարդը ոչ միայն կարողացավ վերականգնվել և չկոտորվեց, այլև ստեղծեց պետություն և այդ պետության հիմքով 90-ականների սկզբին վաստակեց անկախություն, հաղթեց Արցախյան առաջին պատերազմում և թույլ չտվեց, որ Արցախն անցնի Ադրբեջանի կազմն ու ցեղասպանվի»,-ասաց նա։

Երբ Հայաստանը գտնվում է թրքացման,  Արցախը՝ հայաթափման ճանապարհին, նշեց Գոռ Սարգսյանը, որպես դաշնակցական երիտասարդ՝ մենք ձեզ առաջարկում ենք պայքար, պայքար հանուն մեր արժանապատվության, պայքար հանուն ուժեղ պետության։

Ջահակիրները միաձայն վանկարկեցին՝ պայքար։

Մանրամասն՝ տեսանյութում․

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ