Aravot.am-ը գրում է․
«Ինչպես հայտնի է, երեկ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի եղբոր դստեր հարսանյաց արարողությունը: Ներկա է եղել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:
Aravot.am-ի ունեցած տեղեկություններով, երբ հանդիսավարը հայտարարել է, որ ներկա է նաեւ ՀՀ վարչապետը եւ առաջարկել է ողջունել նրան, մի քանի հարյուր ներկաներից հատուկենտ մարդիկ են ոտքի կանգնել եւ ծափահարել: Իրավիճակը փրկելու համար հանդիսավարն արագ անցել է մյուս հայտնի հյուրերին ներկայացնելուն:
Հարսանյաց հանդեսի մասնակիցների նման վերաբերմունքից հետո Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը սովորականից շուտ են հեռացել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը