Երեւանի եւ Բաքվի միջեւ երկխոսության հիմքում դրված են հարաբերությունների հաստատման համար Ադրբեջանի առաջարկած հիմնարար սկզբունքները, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ Հայաստանը կառուցողական է արձագանքել այդ առաջարկություններին։
«Երկխոսության հիմքերը Ադրբեջանի կողմից առաջարկված հիմնարար սկզբունքներն են Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար, ինչպես նաև ընդհանուր առմամբ Երևանի կառուցողական արձագանքն այդ առաջարկություններին», — ասել Է դիվանագետը։
Նա նաեւ մեկնաբանել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման աջակցության գծով Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Իգոր Հավաեւի նոր պաշտոնը:
«Խովաևի գլխավոր խնդիրներից է՝ հայ և ադրբեջանցի գործընկերներին աջակցել խաղաղության համաձայնագրի նախապատրաստմանը։ Հատուկ ներկայացուցիչն արդեն ակտիվորեն ներգրավվել է աշխատանքի մեջ, խորհրդակցություններ է անցկացրել Երեւանում։ Արդեն համաձայնեցվել է նրա այցը Բաքու», — ընդգծել Է Զախարովան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը