19 04 2022

Լարված իրավիճակ՝ Արմավիրում. Նոր Արմավիր և Նալբանդյան գյուղերի բնակիչները փակել են ճանապարհները

Լարված իրավիճակ՝ Արմավիրում. Նոր Արմավիր և Նալբանդյան գյուղերի բնակիչները փակել են ճանապարհները

Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Վաղ առավոտից Նոր Արմավիր և Նալբանդյան գյուղերի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են գյուղերը Արմավիրին կապող ճանապարհը և պահանջում են, որպեսզի կառավարությունը լսի իրենց և լուծի ճանապարհների խնդիրը,Վաղ առավոտից Նոր Արմավիր և Նալբանդյան գյուղերի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են գյուղերը Արմավիրին կապող ճանապարհը և պահանջում են, որպեսզի կառավարությունը լսի իրենց և լուծի ճանապարհների խնդիրը, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Գյուղացիներն ասել են, որ 30 տարի երթևեկել են փոսերով ճանապարհներով և 30 տարի է  սպասել են, որ ճանապարհները կասֆալտապատեն: Նրանք նաև պատմել են, որ վերջին 2 տարում Նոր Արմավիրում ճանապարհներն ասֆալտապատվել են, սակայն ճանապարհները նորից վնասվել են, քանի որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի ավազի հանքերի շահագործման հետևանքով 60-70 տոննա ավազով բարձված բեռնատարներ են երթևեկում այդ ճանապարհներով։

«Մեր պահանջն է, որպեսզի բեռնատարները դադարեն նման ձևի երթևեկել: Գոնե մարդ եղեք, թողեք մի 10 տարի սարքած ասֆալտը մնա»,– ասել է ցուցարարներից մեկը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ