19 04 2022

Մեզ պետք չէ ղեկավար, որը մեզ չի սիրում․ պետք է արթնանանք․ Արսեն Գրիգորյան



Այսօր այնպիսի վիճակ է Հայաստանում և առհասարակ ընդհանրապես հայության մեջ, որը կերազեր թշնամին, որը երբեք չի կարողացել մեզ պառակտել, բաժանել ճամբարների։ Այն, ինչ ստացվեց Նիկոլ Փաշինյանի ձեռքով՝ ատելության՝ իրար նկատմամբ, դա Փաշինյանի քաղաքականության շնորհիվ է և դա մենք կարծես չենք նկատում։ Այս մասին Ազատության հրապարակում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, 5165 շարժման հիմնադիր անդամ Արսեն Գրիգորյանը։

«Մենք պարտավոր ենք նկատել դա և աշխատել հակառակն անել։ Մենք մեծ ժողովուրդ ենք, մեծ ազգ ենք, մեզ պետք չէ որևէ ղեկավար որը մեզ չի սիրում, մեզ պետք չէ որևէ ղեկավար, որը մեզ չի պաշտպանում, չի պաշտպանում մեր ինքնությունը, մեր ազգայի պատկանելությունը, մեր արժանապատվությունը։ Պետք է արթնանաք և հասկանանք՝ ստի մեջ ենք ապրում իրականության մեջ, մենք ֆեյսբուքում ենք ապրում»,-ասաց երգիչը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ