03 06 2022

«Նոր Հայաստանը» թաղեց 2019-ի շրջանավարտներից հազարներին, այսօր կրկին նոր Հայաստանի նույն ղեկավարը շնորհավորում է․ Գագիկ Ասատրյան

«Նոր Հայաստանը» թաղեց 2019-ի շրջանավարտներից հազարներին, այսօր կրկին նոր Հայաստանի նույն ղեկավարը շնորհավորում է․ Գագիկ Ասատրյան

Ձեր երազանքները գողանում են, իսկական ԱՊԱԳԱՆ, որն իրականում պետք է ձեզ պատկանի, հե՛նց այսօր, հե՛նց հիմա ու հե՛նց այս պահին, գողանում են ձեզնից

Գագիկ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

««ԴԱԺԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ԿԱՄ ԲՈԹ»

Ավելի շատ կուզենամ, որ այս գրառումն ուղարկեք շրջանավարտների ծնողներին ու իրենց՝ շրջանավարտներին։

ՀՀ վարչապետը 2019 թվականին այսպես շնորհավորեց շրջաավարտներին՝ վերջին զանգի կապակցությամբ՝

«Ուզում եմ շնորհավորել մեր բոլոր շրջանավարտներին Վերջին զանգի առիթով, մաղթել ամենայն հաջողություն կյանքի նոր փուլում, Նոր Հայաստանում: Ձեզ համար ՀՀ-ում նորանոր հնարավորություններ են ստեղծվելու, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի դրանք կյանքի կոչվեն և Հայաստանը լինի իրապես տաղանդների երկիր»:

Ընդամենը մեկ տարի անց, նոր Հայաստանի իրականությունը թաղեց այդ շրջանավարտներից հազարներին։ Ընդամենը մեկ տարի անց այդ շրջանավարտը, ով իրապես պետք է լիներ տաղանդավոր նկարիչ, քանդակագործ, ֆինանսիստ, երաժիշտ դավադրության ու դավաճանության զոհը դարձավ։ Իր համար ՀՀ վարչապետը ընդամենը մեկ տարի հետո մեկ «հնարավորություն» ստեղծեց՝ զոհվելու հնարավորություն։ 18 տարեկան տան ճրագն ի՞նչ իմանար, որ պատերազմն իրական է, որ, ահա՛, ընդամենը 10 վայրկյան անց բաց ու անպաշտպան երկնքից մի ռումբ է ընկնելու ու նա այլևս ոչինչ չի զգալու, նրա կյանքը չի շարունակվելու, իր երազանքները չեն կատարվելու։

Զրահաբաճկոն չունեցող ու դրա պակասի պատճառով մի մատնաչափ բեկորից զոհված երբեմնի շրջանավարտի մայրն ի՞նչ իմանար, որ ընդամենը մեկ տարի առաջ, երբ ուշադիր հետևում էր նոր Հայաստանի մասին խոսող ու իր որդու համար հնարավորություններ ստեղծողն ընդամենը մեկ տարի անց անելու է ամեն ինչ ու ամեն անհնարինը, որպեսզի իր գեղեցիկ, վեհ ու լուսավոր տղան զոհվի։

Չէ՞ որ Նոր Հայաստանի վարչապետը կարող էր անել այնպես, որ երկնքից ռումբեր չնկնեն կարկուտի նման, կարող էր անել այնպես, որ իր որդին զրահաբաճկոն ունենար, կարող էր այնպես անել, որ 1 ամսվա ծառայող բալեն չգնար առաջին գիծ ու մտներ մահվան երախը, զինվորը, ով իսկի դեռ ինքնաձիգ օգտագործել չի կարողանում։ Ինչ իմանար այդ ծնողը․․․ի՞նչ իմանար շրջանավարտ տղայի տեսքից հպարտացող ու աշխարհն իրենը համարող ծնողը, որ իր որդու կյանքը Նոր Հայաստանի ղեկավարի համար -+50-ով է չափվելու, ինչ իմանար նա, որ հայրենիքի համար կյանքը զոհասեղանին դրած իր որդու մասունքները պարկերի մեջ պետք է շպրտված լինեն գետնին, ի՞նչ իմանար այդ ծնողը, երբ այդ ամենից հետո կսկսի պախարակել ու անիծել նոր Հայաստանի ղեկավարին, նույն ղեկավարի հովանու տակ գտնվող ֆեյքերը պետք է սեռական հայհոյանքներ տան իրեն, համարեն քած, գիժ, հոգեկան հիվանդ, տականք, թալանչի, նախկին, բոզ ու ամեն ինչ․․․․

Սա է նոր Հայաստանը․․․ծանոթացեք․․․քիչ բան է փոխվել, քանի որ երբ դու որոշում ես չուղղել սխալդ, պատմությունը նորից է կրկնվում։ Հիմա ԱՎԵԼԻ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ հերթն է՝ կեսօր, մի քիչ ամպամած օր, 2022, փողոցներում ու դպրոցներում լիքը սպիտակ վերնաշապիկներով շրջանավարտներ ու ԿՐԿԻՆ․․․ու ԿՐԿԻՆ, ու ԿՐԿԻԻԻՆ նոր Հայաստանի ՆՈՒՅՆ ղեկավարը շնորհավորում է շրջանավարտին՝ ասելով

«Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդ առաքելություն ունի այս կյանքում: Ձեզնից յուրաքանչյուրն առաքելություն ունի այս կյանքում»։

Կարող եք մեկ անգամից գուշակել, թե այդ առաքելությունն ի՞նչի մասին է, ի՞նչի համար ու ինչո՞ւ․․հը ը, չգուշակե՛ք, ո՛չ էլ կանխազգացեք ինչ որ բան, ո՛չ էլ տագնապ զգացեք, մի՛ զգացեք, ոչինչ ու ոչ մի բան, մի՛ զգացեք, քանի որ ձե՛ր տագնապները, ձե՛ր կանխազգացումները, ձե՛ր մայրական սրտերը «նախկիններն են թալանել»։ Ինչ կա ո՞ր, պատեհապաշտ ու մոտալուտ վախճանի հետ մտերմացած ու հարազատացած եղբայրներ ու քույրեր․․․

Առջևում ձեր ու ձեր երեխաների երազանքներն են․․․ի՞նչ կլինի 2023-ին, եթե նույն խանդավառությամբ դուք այլևս չեք զգա Եռաբլուրի շունչը ձեր թիկունքում, չեք գիտակցի ու խորապես չեք ըմբռնի, որ այնտեղ 2019-ի շրջանավարտներն են․․․ի՞նչ է փոխվել որ, նոր Հայաստանի ղեկավարն է՞ ավելի իմաստացել, թե՞ թուրքն է դարձել չտեսնված բարի ու չտեսնված՝ ձեր զավակների մասին մտածող․․․

Իսկ ես, որպես իմ նույն զարմի, իմ նույն արյունի, իմ նույն բովանդակության շրջանավարտ կրտսեր եղբայրներիս ոչ թե խնդրում եմ, այլ շատ կոպիտ ու շատ խիստ, շատ բիրտ ու շատ տղամարդավի եմ ասում՝

«Ձեր երազանքները գողանում են, իսկական ԱՊԱԳԱՆ, որն իրականում պետք է ձեզ պատկանի, հե՛նց այսօր, հե՛նց հիմա ու հե՛նց այս պահին, գողանում են ձեզնից։

Ընդվզի՛ր, ջահե՛լ, ընդվզի՛ր․․․բոցավառվի՛ր, բյուրեղացի՛ր, բացահայտվի՛ր, լեռնցի դարձի՛ր, երիտասա՛րդ։ Քեզ՝ հայիդ, քեզնից են գողանում, մի տրվիր պատեհապաշտության մերկ բովանդակությանը, ջահե՛լ։

Ես քեզ՝ քո իլյուզիաներից հետ պահող եղբայրն եմ, քո՛ ավագ եղբայրը, քո՛ արյունն ու քո՛ զարմը։ Ես իրավունք չունեմ քո ուղեղը սին ու փուչ հույսերով լցնելու՝ այնտեղից հանելով ամեն բովանդակության, Հայրենիք, կամք, ազատություն, վճռականություն ու ռազմիկի գեն՝ քո արյունից․․․»»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ