19 04 2022

Փաշինյանը դավաճանել է իր հայտարարած ժողովրդավարությանն ու համերաշխությանը. Մենուա Սողոմոնյան



Փաշինյանին իշխանությունից հեռացնելու կարևորագույն հիմքն այն է, որ նա չի կատարել իր նախընտրական խոստումները, այդ թվում 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների: Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «5165» շարժման խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը:

«Ամենակարևոր հանգամանքը՝ իր նախընտրական ծրագրում նա գրել է, որ ՀՀ-ն երաշխավորելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, մինչդեռ դուք բոլորս լսեցիք, որ օրեր առաջ նա ասաց, թե Արցախի կարգավիճակի հարցում Հայաստանը պետք է նշաձող իջեցնի, և նրա մերձավորներն ասացին, թե Արցախի ժողովուրդն Ադրբեջանի կազմում ապագա ունի: Փաշինյանը դավաճանել է իր հայտարարած հեղափոխության արժեքներին, նա դավաճանել է իր հայտարարած ժողովրդավարությանը, համերաշխությանը, անվտանգությանը, սիրուն և մնացած բոլոր արժեքներին ու սկզբունքներին, որ հայտարարել է, որին մեր բազմահազար հայրենակիցներ հետևել են և որի արդյունքում նա եկել է իշխանության»:

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ