«Պարբերաբար այցելում եմ Ազատության հրապարակում նստացույց անող գործընկերներին ՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ․ պահանջը հստակ է, օրակարգը մեկն է՝ Հայաստանում իշխանափոխություն, որը շանս կտա՝ կասեցնելու հակահայ այս ընթացքը»,-այս մասին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ Ազատության հրպարակում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Հուսով եմ, որ այս ապակենտրոն պայքարի մեթադաբանությունը, որ սկսվել է կիրառվել , նաև այլ դրսևորումներ կունենա»,-ասաց Մելիքյանը։
Հարցին, թե որքանո՞վ է իրավաչափ՝ հրապարակում վրաններ տեղադրելն արգելելու ոստիկանների գործողությունը, մելիքյանն ասաց․
«Ամեն կերպ փորձում են խոչընդոտել, խանգարել , իսկ իրավաչա՞փ է, թե՝ ոչ վրան տեղադրելը, իրավաչափ է վրան տեղադրելը։ Ոստիկանների գործողություններն իրավաչափ չեն , վրան տեղադրելը քաղաքացիների իրավունքն է, որ բխում է Սահմանադրությունից»,-ասաց ռուբեն Մելիքյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը