11 04 2022

Կանայք ելել են շալակն աշխարհի․ մրցույթ՝ Մեծ Բրիտանիայում



Մեծ Բրիտանիայի Դորքինգ քաղաքում տեղի է ունեցել տարօրինակ մրցույթներից մեկը։ Տղամարդիկ կանանց  կամ կանայք տղամարդկանց շալակած պետք է հաղթահարեն դժվարությունները։ Շալակը բարձրացած մարդը պետք է ունենա առնվազն 50 կգ քաշ։

Dailymail-ը գրում է, որ 380 մ տարածությունը նրանք պետք է անցնեն խոտի հակերի միջով, վազքի ընթացքում մարդիկ դույլերով ջուր են լցնում մասնակիցների վրա։ Հաղթում է այն զույգը, որն առաջինն է հասնում եզրագծին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ