Այսօր քաղաքապետարանում նիստի ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցեցին, որ արդեն նոր ժոնգտոնգ ավտոբուսներում արկղի մեջ ուղեվարձը գցելու համար վարորդներին տրվել է 100 դրամանոցներ մանրի համար: Ամեն դեպքում քաղաքապետարանի պատասխանատու ներկայացուցիչը խնդրեց, որ քաղաքացիներն իրենց մոտ ունենան 100 դրամանոցներ, որոնվհետև եղածը չի բավականացնի ամբողջ օրվա համար:
Ինչ վերաբերում է երթուղի մտնելու համար ժոնգտոնգ ավտոբուսների նոր խմբաքանակի վերաբերյալ քաղաքապետի հարցին, զեկուցեցին, որ այս պահին կա ժոնգտոնգ ավտոբուսների 54 միրավոր տեխնիկա: Նախատեսվում է, որ մայիսի մեկին նոր երթուղիներ կլինեն Ժոնգտոնգ մակնիշի ավտոբուսներով սպասերկելու համար: Եվ 100 նոր ավտոբուսների համար քաղաքապետի հանձնարարականով մրցույթ կհայտարարվի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը