08 04 2022

Քաղաքապետարանի աշխատակիցերին ստիպում են ծնողներին զանգել ու հրավիրել այդ միջոցառմանը․ զոհվածի մայր․ Antifake.am

Քաղաքապետարանի աշխատակիցերին ստիպում են ծնողներին զանգել ու հրավիրել այդ միջոցառմանը․ զոհվածի մայր․ Antifake.am

Ապրիլի 7-ի առթիվ Աննա Հակոբյանը կրկին միջոցառում է կազմակերպել՝ արցախյան պատերազմների զոհերի կանանց, մայրերի և դուստրերի մասնակցությամբ։ Այս անգամ նա հրավիրյալների շրջանակը ընդլայնել է՝ հրավիրելով նաեւ այն մայրերին, որոնց որդիները զոհվել են արցախյան տարբեր պատերազմներում, ինչպես նաև նրանց, որոնք ունեն տարբեր քաղաքական հայացքներ։

AntiFake.am–ի տեղեկություններով՝ զոհված զինծառայողների բազմաթիվ հարազատներ մեծ վրդովմունքով ու զայրույթով են վերաբերվել Աննա Հակոբյանի անունից արվող միջոցառմանը մասնակցելու հրավերին և մերժել են այն, իսկ ոմանք էլ կցանկանային մասնակցություն ունենալ, որպեսզի, իրենց բառերով, այդ խայտառակ միջոցառման կազմակերպիչներին և ներկաներին տեղում իրենց զայրույթը հայտնեին և միջոցառման՝ խայտառակ լինելու փաստը տեղում արձանագրեին, սակայն այդ կանայք այդպես էլ հրավեր չեն ստացել։

AntiFake.am-ը զրույցել է զոհվածների բազմաթիվ մայրերի հետ՝ իմանալու համար՝ արդյո՞ք նրանք հրավեր ստացել են ապրիլյոթյան միջոցառմանը մասնակցելու համար, ու եթե ստացե՞լ են՝ ինչ վերաբերմունք ունեն։

Զոհված զինծառայող Զորիկ Շահրամանյանի մայրը՝Մանուշ Սահակյանը, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք հրավեր ստացել է միջոցառմանը մասնակցելու, ասաց․ «Ճիշտ ասած մինչ օրս շատ կատաղած էի այդ վերջին «Խաչիկ,Վաչիկ․․․» միջոցառման կապակցությամբ։ Շատ էի բարկացել, որ զոհված զինծառայողների մայրերը ներկա էին։Բայց սպասում էի, որայս անգամ ինձ էլ կհրավիրեին, որպեսզի հատուկ գնայի, ոչ թե մյուսների պես միջոցառումը վայելելու, այլ խառնաշփոթ առաջացնելու համար։ Ես նպատակ չունեմ լինել ծախված, դավաճան շրջապատում, որ մի հատ էլ ինձ լավ զգամ»,- ասաց տիկին Մանուշը՝ հավելելով, որ իրեն ոչ ոք չի զանգել, քանի որ ինքը ղարաբաղցի է։ «Ինձ ոչմեկը բանի տեղ չի դնում։Դա է մեծ խնդիրը»,- ասաց տիկին Մանուշը։

Տիկին Մանուշը տեղեկացրեց, ֆեյսբուքում գրառում է արել այն մասին, թե ինչու Աննան ուՆիկոլը իրեն չեն հրավիրում։ «Դա ինձ համար առիթ էր՝ տեղ հասնեի ու ինչ-որ պետք է՝ իրենց անեի, որ գոնե ես էլ մի կտոր հանգստանայի»,- կսկիծով շարունակեց զոհվածի մայրը։

Տիկին Մանուշի խոսքով՝ նա տեղեկություն ունի, որ քաղաքապետարանի աշխատակիցերին ստիպում են ծնողներին զանգել ու հրավիրել այդ միջոցառմանը։ Չափից շատ ծնողներ մերժում են այդ հրավերները, որոշները՝ ուղղակի մերժում են, որոշներն էլ՝ լավ կռվում։

«Ես այդ գնացողներից շատերին ճանաչում եմ, կապերս բոլորի հետ խզել եմ, որովհետև նրանք իմ պատվի հետ են խաղացել։ Նրացից շատերն ուղղակի շահ ունեն Փաշինյանների ընտանիքից»,- եզրափակեց զոհված զինծառայող Զորիկ Շահրամանյանի մայրը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ