Այն ուժերը, որոնք ապահովում են մեր բնակչության անվտանգությունը, նրանք մեր եղբայրներն են։ Այս մասին «Մայր Հայաստան» հուշահամալիրում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Ցանկացածը, ով փորձում է անվանարկել ռուս խաղաղապահներին, ռուսական ռազմական ներկայությանը, նրանք թուրք-ադրբեջանական տանդեմի կամակատարն են»,-ասաց ռազմական փորձագետը։
Հիշեցնենք, որ մի շարք ՀԿ-ներ «Մայր Հայաստան» հուշահամալիրում իրականացնում են ակցիա՝ ի պաշտպանություն հայ-ռուսական բարեկամության և արցախահայության անվտանգության։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը