Ամենաուրախալին այն է, որ մինչ մենք այստեղ կհասնեիք, տեսանք իրարից անկախ մի խումբ երիտասարդների, ովքեր եկել էին փոխելու Արցախի դրոշը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Մենք բոլորս հասկանում եք, որ սա իշխող խմբակի ձեռքով արված քայլ է ի պատասխան ապրիլի 5-ի հանրահավաքին: Նաև օբյեկտիվ հարց է առաջանում, թե ինչպես են կարողացել մոտենալ և պղծել դրոշը քաղաքի կենտրոնում, որտեղ ամբողջ օրը ոստիկանությունը հերթապահություն է իրականացնում»,-ասաց նա:
Հիշեցնքն, որ Ֆրանսիայի հրապարակում պղծումից հետո կրկին տեղադրվել է Արցախի դրոշը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը