07 04 2022

Մեղադրյալի կարգավիճակ ունեցող Արտակ Սարգսյանը ՔԿՀ պետի պաշտոնից այլ պաշտոնի է անցել․ NEWS.am

Մեղադրյալի կարգավիճակ ունեցող Արտակ Սարգսյանը ՔԿՀ պետի պաշտոնից այլ պաշտոնի է անցել․ NEWS.am

NEWS.am-ը գրում է․ Առերեւույթ կոռուպցիոն չարաշահումների եւ խոշտանգման դեպքերի քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Արտակ Սարգսյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի պաշտոնից նշանակվել է Քրեակատարողական ծառայության շտաբի պետի պաշտոնում։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին  Քրեակատարողական ծառայությունից։

Տեղեկացանք, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի պաշտոնում է նշանակվել Աղասի Խաչատրյանը, որը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետն էր, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի պաշտոնում էլ նշանակվել է Կարեն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ԱԱԾ բերման էին ենթարկել ու ձերբակալել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Սարգսյանին եւ եւս երկու աշխատակից ներգրավվել էին որպես մեղադրյալ։ Ըստ նախաքննության տվյալների՝ նրա գիտությամբ քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցներ խոշտանգման են ենթարկել մեկ անձի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ