Այն օրակարգերը, որտեղ առաջնայինը Արցախի հետ կապված խնդիրներն են, խիստ կարևոր եմ համարում, որովհետև մենք այստեղ Հանրապետության Հրապարակում միգուցե չենք պատկերացնում, թե ինչ ինվտանգային ու հումանիտար խնդիրների առջև է կանգնած Արցախը: Ակցիայի ժամանակ ասաց «Արար» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը:
«Մենք փաստորեն վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն կորցրել ենք հազար հեկտարից ավելի տարածք: Դուք պատկերացրեք, եթե նման իրավիճակ լիներ մի քանի տարի առաջ, ինչպիսի մեծ արձագանք կստանար, մինչդեռ այսօր տարբեր միջոցներով՝ մանիպուլյացիաներով ու ԶԼՄ-ներով փորձում են մեղմացնել այն պայթունավտանգ իրավիճակը, որն առկա է Արցախում»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը