05 04 2022

Ցանկացած իշխանություն, որը կշեղվի մեր կենսական պահանջներից, ուղարկելու ենք գրողի ծոցը. Իշխան Սաղաթելյան



Սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ Արցախի խորհրդարանը գումարել էր արտահերթ նիստ և հանդես է եկել հայտարարությամբ, որի մեջ շատ հստակ ասվում է, որ հայ ժողովուրդը պետք համախմբվի Արցախի ճակատագիրը որոշելու համար: Այնտեղ նաև ասվում է, որ Հայաստանի լինելիության հարցը կախված է Արցախի ճակատագրից: Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

«Եկեք այսօր այս հրապարակում միասնաբար հայտարարենք՝ տեր ենք Արցախին, տեր ենք Հայաստանին, տեր ենք Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, համաձա՞յն եք, պատրա՞ստ եք պայքարել դրա համար: 

Ես այսօր ուզում եմ նշել, որ պատմական օր է, որովհետև դուք այսօր ձեր ներկայությամբ, ձեր մասնակցությամբ, վճռականությամբ ապացուցեցիք և վերջնականապես փակեցիք այն բոլոր խոսակցությունները, որ հայ ժողովուրդին չի հետաքրքրում Արցախը, դուք փակեցիք այն խոսակցությունները, որ մենք պետություն ունենալու իրավունք չունենք, որ համակերպվել ենք այս իրավիճակին, դուք այսօր վերջնականապես սկիզբ դրեցիք հայ ժողովրդի պարտության էջը փակելու և վերականգնվելուն»:

Ավելին՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ