Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանն իր ֆեսյբուքյան էջում հայտարարություն է տարածել․
Սիրելի՛ հայրենակիցներ
Թշնամու կամակատար այս ազգակործան իշխանությունները շարունակաբար իրականացնում են հակազգային քաղաքականություն՝ նպատակ ունենալով Հայաստանն ու Արցախը վերջնականապես հանձնել թուրք-ադրբեջանական քոչվոր ցեղերին։
Նրանց այդ ազգադավ նպատակը իրականանալուն շատ մոտ է, որի մեջ մեղքի որոշակի բաժին նաև մենք ունենք՝ մեր անգործության, անտարբերության, առանձին դեպքերում՝ հուսահատության, երբեմն՝ անձնական կամ խմբակային շահերը հայրենիքի փրկության գերխնդրից վեր դասելու, ներքին թշնամու վտանգավորությունը պատշաճ և խորը չգնահատելու և, որ ամենակարևորն է, մեր անվճռականության պատճառով։
Վարելով ապաշնորհ արտաքին քաղաքականություն՝ այս վայ իշխանությունները երկիրը կրկին կանգնեցրել են պատերազմի առաջ։
Նրանք այս բարդ ու վտանգավոր աշխարհաքաղաքական իրավիճակում ամեն ինչ անում են՝ մեզ ռազմավարական դաշնակիցներից զրկելու համար։
Եվ հիմա երկիրը կործանելու իրենց վերջնական նպատակին հասնելու համար ոհմակին բնորոշ գործելաոճով հեղինակազրկում են մեր միակ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությանը՝ վարկաբեկելով ռուսական խաղաղապահ ուժերին: Նրանց հիմնանպատակը Արցախից այդ ուժերի դուրսբերումն է՝ Արցախի ժողովրդին պաշտպանության վերջին հնարավորությունից զրկելու, Արցախի հայաթափմանը նպաստելու համար։
Այլևս լռելու և սպասելու ժամանակ չկա՛։
Փողոցով եկած իշխանությունը պետք է փողոցով վռնդվի։
Սահմանադրությունն ու օրինականությունը անընդհատ ոտնատակ տվող ապօրինի իշխանության դեմ չի կարելի պայքարել սահմանադրությամբ և օրինականությամբ։
Ապազգային, հակապետական, երկրի շահերին հակառակ գործող իշխանությունների դեմ ժողովուրդն ունի լեգիտիմ իրավունք՝ միջազգային նորմերին համապատասխան փոփոխություններ իրականացնելու։
Նեռն այնքան սարսափելի չէ, որքան թվում է:
Միակա՛մ լինենք ներքին և արտաքին թշնամիների դեմ։
Մոռանա՛նք ներքին տարակարծություններն ու մտավախությունները։
Դո՛ւրս գանք փողոց, լինե՛նք վճռական և հաղթանակը մե՛րը՝ ժողովրդի՛նը կլինի։
Այս ազգադավ իշխանությունները պե՛տք է արժանանան օրենքի և ժողովրդի արդար դատաստանին։
Եվ ուրեմն՝ բոլորս միասին լինենք Ազատության հրապարակում ապրիլի 5-ին 18։30-ին։
«Պահեստազորի սպաների» շարժում
«Ձայն հայրենեաց» Հայ մտավորականների նախաձեռնություն
«Ազգային Գվարդիա»
«Հայրենիքի Վահան» պահեստազորի սպաներ
«Ղարաբաղի պատերազմի վետերանների» միություն
«Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան Հ/Կ
«Վերադարձ» հիմնադրամ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը