04 04 2022

Սա Արցախին ցեղասպանությունից փրկելու պահանջ է․ Ճանաչե՛ք Արցախը․ Մենուա Սողոմոնյան



Մեր պահանջը փրկության պահանջ է, Արցախի փրկության պահանջ է, Արցախին ցեղասպանությունից փրկելու պահանջ է։ Այս մասին Աժ-ի մոտ լրագրողներին ասաց «5165» շարժման համահիմնադիր Մենուա Սողոմոնյանը։

«Թշնամին մաս առ մաս գրավում է Արցախը։ Ի՞նչ պետք է աներ նորմալ իշխանությունը՝ առաջին հերթին հակահարված տար թշնամուն, դուրս շպրտեր, պետք է ստիպեր Ադրբեջանին գալու կարգավորման դաշտ, մեր իշխանությունները չեն անում ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, ոչ իրենք են հստակ էդ պահանջը դնում, ոչ էլ Մինսկի համանախագահներից են պահանջում գործուն, արդյունավետ մեխանիզմներով Արդբեջանը գա կարգավորման դաշտ»,-ասաց Սողոմոնյանը։ 

Նրա խոսքով, մինչև ՀՀ-ն չճանաչի Արցախի Հանրապետությունը, որևէ երկիր չի ճանաչի․ «Միայն Արցախը ճանաչելով է, որ ՀՀ-ն իրավատեր կդառնա Արցախի անվտանգության երաշխավորմանը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ