Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի օրն է, և խոսում է հերոսների ապրող հարազատների մասին, որ իրենք իրենց երկնքում ավելի լավ կզգան
Աննա Հակոբյանը եթերը վերնագրել է հետևյալ կերպ․ «Արդյո՞ք «սրբություն» եզրույթի տակ չենք թաքցնում մեր սեփական թուլություններն ու մեղքերը»:
Նա հայտնում է, որ ամփոփելով կարող է ասել հետևյալը, որ իր եթերից հետո մայրիկները արձագանքել են, չի տեսել որևէ մեկին, որը կժխտի, որ իրենք ենթարկվում են ճնշման և իհարկե երջանիկ չեն այդ առիթով։
«Երկրորդ արձագանքն այն է, որ շատերը սկսեցին իրենց տարանջատել այդ հանրությունից, համարելով, որ առնվազն սոցիալական հարթակներում մեր մայրերի հասցեին նման կերպ արտահայտվողները կա՛մ ընդդիմադիրներ են, կա՛մ տկարամիտ են, կա՛մ հետամնաց մասսա են և դա չի արտահայտում մեր ամբողջ հանրության տեսակետը։ Սա ընդհանրապես քաղաքական հարց չէ, այստեղ չի կարելի փնտրել ընդդիմադիրներ և ոչ ընդդիմադիրներ»։
Աննա Հակոբյանն ասում է, որ իր տեսակետը հետևյալն է, որ հիմնական մոտեցումը մոտեցումը զոհվածներին ու մայրերին հետևյալն է․«Նրանք սրբություն են, ոչ ոք դա չի կարող հերքել և մենք մեր ողջ կյանքում դա լսել ենք, և թվում է, թե հակասություն կա իմ բերած օրինակի ու հանրային մոտեցման ու համոզմունքի մեջ, որ նրանք սրբություն են։ Բայց այստեղ հակասություն չկա, այս երկու մոտեցումները մեկը մյուսի շարունակությունն են և հենց դրա համար էլ եթե նրանք սրբություն են, ապա դրան հակասող գործողություն անել՝ զուգվելը, զարդարվելը, պարելը, ուտելը, խմելը չի կարելի, և քանի որ մենք նրանց վերաբերվում ենք որպես սրբության, պահանջում ենք լինել հենց այդպիսին»։
Աննա Հակոբյանի խոսքով՝ հոգեբանորեն դժվար է ամեն օր լինել զոհվածների հարազատների կողքին․«Մենք ուժ չունենք զոհվածների մայրերին անընդհատ տեսնելու, որովհետև դա դժվար է, դրա համար նրանց մղում ենք փակ դռենրի հետև, բացի այդ մենք գիտենք, որ մենք պարտավոր ենք հարգել նրան, պարտավոր ենք չմոռանալ և գտել ենք հեշտ տարբերակը․ տարբերակները շատ են, բայց դրանք բոլորը ջանք ու կամք են պահանջում, ամենապասիվ ձևն այն է, որը մենք գտել ենք հանրայնորեն․ այստեղ պետք չէ փնտրել, առանձնացնել, սա ընդդիմության–չընդդիմության խոսակցություն չէ, ու պետք է ուժ ունենալ այստեղ և ընդունել, որ կա խնդիր։ Ընդդիմությունն էլ ենք մենք ենք, թերուս հասարակության հատվածն էլ ենք մենք, բոլորը մենք ենք, բայց կա խնդիր, որովհետև այդ կանայք մարդ են, իրենք պարտավոր չեն կենդանի թաղվել, որ մեզ հեշտ լինի, իրենց որդիները, ամուսինները արդեն իրենց կյանքը զոհել են մեզ համար, թող ներվի ինձ սա, բայց ծայրահեղ ցինիկ է նույնը պահանջել նաև մայրերից, ծայրահեղ ցինիկ է մեծարել նրանց կենացի ժամանակ ու տրորել իրական կյանքում»։
Մանրամասները տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը