Երևանի Չեխովի դպրոցում դասադուլ է ․ ծնողներն ու աշակերտներն ընդվզում են՝ նախարարության ու քաղաքապետարանի որոշման դեմ, որով այսօրվանից տնօրենի պարտականությունները կատարում է քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանի ընկերոջ կինը, որը տնօրենի ընտրության առաջին փուլում գրանցել է զրո արդյունք։
«Մինչև դեկտտեմբերի 15-ը դպրոցը տնօրինում էր Գայանե Սարուխանյանը՝ նախկին տնօրենը։ Դեկտենբերի 15-ից հետո Սարուխանյան Գայանեի պայմանագիրը լրացավ և ՝ քաղաքապետի որոշմամբ , որպես ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեցի ես՝ Տաթևիկ Մելքոնյանս։ Հրամանագրում նշված է, որ մինչև մրցութում հաղթող կճանաչվի թեկնածու տնօրենը, այդ ընթացքում հանդիսանալում եմ պաշտոնակատար։ Առաջին մցույթը տեցի է ունեցել մարտին և արդյունքում ոչ ոք չհաղթեց․ պատկերավոր ասած՝ մանկավարժներն ու ծնողներն իրենց ձայնը տվել են ինձ , իսկ՝ նախարարության ներկայացուցիչն ու քաղաքպետարանը՝ Դիանա Մինասյանին։ Ես հավաքեցի 5 ձայն, Դիանա Մինասյանը՝ 4 ձայն , ընտրությունը չկայացավ, քանի որ տնօրեն ընտրվում է գոնե 6 ձայնի դեպքում․ հիմա նորից մրցույթ է հայտարարվել, հաջորդը լինելու է ապրիլի 14-ին ։ Այսօր զանգ եմ ստանում , որով խնդրում են ինձ՝ այսօր որևէ փաստաթուղթ չստորագրել , հարցնում եմ՝ իսկ ինչու՞, պատասխանում են՝ պաշտոնկատարի փոփոխություն կա»,-լրագրողների հետ զրույցում բնշեց Տաթևիկ Մելքոնյանը, ով դպրոցի երկարամյա մանկավարժն է ու նախորդ տնօրենի պայմանագրային ժամկետը լրանալուց հետո նշանակվել է պաշտոնակատար՝ մինչև մրցույթի կայնալը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը